Վիդյա Բալան
Վիդյա Բալան | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 1, 1979[1] (45 տարեկան) |
Ծննդավայր՝ | Palakkad district, Կերալա, Հնդկաստան |
Քաղաքացիություն՝ | Հնդկաստան |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի, ֆոտոմոդել և հեռուստատեսային դերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 1799038 |
Վիդյա Բալան (թամիլերեն՝ வித்யா பாலன், մարաթհի՝ विद्या बालन, հունվարի 1, 1979[1], Palakkad district, Կերալա, Հնդկաստան), հնդիկ կինոդերասանուհի և մոդել։ Հիմնականում նկարահանվում է հինդի ֆիլմերում։ Առաջադրվել է մի քանի տասնյակ անվանակարգերում, ստացել է հնդկական կինոմրցանակներ՝ մեծամասամբ «Լավագույն կանացի դեր» կատեգորիայում։ 2014 թվականին հնդկական կինեմատոգրաֆիայում ունեցած ներդրման համար արժանացել է Պադմա Շրի պետական մրցանակի[2][3]։
Կենսագրություն և կարիերայի զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանքի վաղ շրջան և դերասանական կարիերայի առաջին փորձ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիդյա Բալանը ծնվել է 1978 թվականի հունվարի 1-ին Կերալա նահանգի Օտապալմե քաղաքում[4]՝ բիզնեսմեն Պ․ Ռ․ Բալանի[5] և նրա կնոջ՝ Սարասվատի Բալանի ընտանիքում[6][7]։ Վիդյայի խոսքերով՝ նրա ընտանիքում խոսում են թամիլերեն և մալայալամերեն լեզուներով, ինքը տիրապետում է հինդի, մարահատի, բենգալերեն և անգլերեն լեզուներին[8]։ Վիդյայի ավագ քույրը՝ Պրիյա Բալանը, աշխատում է գովազդային ոլորտում[6]։
Վիդյան մեծացել է Բոմբեյի արվարձանում՝ Չեմբուրում, որտեղ ավարտել է Սուրբ Անտոնիայի աղջիկների համար նախատեսված ավագ դպրոցը[9][10]։ Աղջիկը դեռ պատանի հասակից երազել է կինոկարիերայի մասին, ոգեշնչվել է դերասանուհիներ Շաբանա Ազմիի և Մադհուրի Դիկշիտի աշխատանքներով[11][12]։
16-ամյա հասակում ստացել է առաջին ճանաչումը դերասանական ասպարեզում՝ ռեժիսորներ Էկտա Կապուրի «Մենք հինգով» հայտնի սիթքոմում կատարելով կենտրոնական դերերից մեկը՝ խելացի, բայց կարճատես և խուլ Ռադհիկի Մատհուրի դերը[13][14]։ Ռեժիսոր Անուրագ Բասուն նրան դեր է առաջարկել նոր հեռուստասերիալում, սակայն աղջիկը հրաժարվել է առաջարկությունից՝ ցանկանալով կարիերա ստեղծել հենց կինոյում[15]։ Նրա ծնողներն աջակցել են նրա որոշմանը, սակայն պահանջել են, որ Վիդյան ստանա բարձրագույն կրթություն[11]։ Սուրբ Ֆրանցիսկոս Կսավերիայի քոլեջում ստացել է բակալավրի դիպլոմ, իսկ ավելի ուշ Մումբայի համալսարանում արժանացել է հասարակագիտության մագիստրոսի կոչման[16][17]։
Անհաջող փորձեր և առաջին հաջողություն կինոյում (2000-2003 թվականներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռ համալսարանում սովորելու ժամանակ ընտրվել է մալայալամերեն լեզվով «Chakram» ֆիլմի գլխավոր դերում, իսկ ավելի ուշ՝ ևս 12 ֆիլմերում[11]։ Սակայն, երբ զանազան խնդիրների պատճառով նախագիծը սառեցվել է[18], կինոպրոդյուսերները մեղադրել են երիտասարդ դերասանուհուն «վատ կարմա» բերելու մեջ, ինչպես նաև հեռացրել են նրան պլանավորված բոլոր մյուս ֆիլմերից[11]։
Կինոյում Վիդյայի մնացած փորձերը վերաբերվել են երկրորդ մայրենի լեզվին՝ թամիլերենին։ 2001 թվականին նրան ընտրել են «Run» ֆիլմի գլխավոր դերում (թողարկվել է 2002 թվականին), սակայն առաջին նկարահանված դրվագներից հետո նրան փոխարինել են Միրա Ժասմինով[19]։ Նույնը տեղի է ունեցել Ռավիչադրանի «Manasellam» ֆիլմի նկարահանումների ժամանակ (2002-2003), որտեղ նրան փոխարնել են Տրիշա Կրիշնանով[20]։ Եվս մեկ ֆիլմ, որտեղ նկարահանվելու համար նա տվել էր իր համաձայնությունը, ավելի մանրամասն ուսումնասիրելուց հետո պարզվել է՝ սիրային կատակերգություն է, և կյանքում մեծ համեստությամբ աչքի ընկնող դերասանուհին խզել է պայմանագիրը[11]։ Դիպակ Մոհանի «Kalari Vikraman» մալայալամերեն կինոժապավենը, որում նա, այնուամենայնիվ, նկարահանվել է, ֆինանսական դժվարությունների պատճառով այդպես էլ չի թողարկվել, չնայած այն բանին, որ աշխատանքը գրեթե հասցվել է ավարտին[21]։
Այն ժամանակ, երբ Վիդյա Բալանի դերասանական կարիերան չէր դասավորվում, նա նկարահանվել է մոտավորապես վեց տասնյակ գովազդային տեսահոլովակներում և երաժշտական տեսանյութերում, մասնավորապես, «Euphoria (Indian band)» խմբի և երգչուհի Շուբհա Մուդգալի հետ[15][22]։ Վերջապես, 2003 թվականին նա խաղացել է Գոութամ Հալդերի «Bhalo Theko» բենգալերեն դրամայում, որը դարձել է նրա առաջին ֆիլմը, որը վարձույթի է հանվել[23]։ Նա խաղացել է Անանդիի՝ երիտասարդ կնոջ դերը, որը տարված է իր անցյալի մասին հիշողություններով, որի շնորհիվ Վիդյան լավագույն կանացի դերի համար արժանացել է իր առաջին «Anandalok Awards» մրցանակին[24]։
Առաջընթաց Բոլիվուդում (2005-2008)
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա դեբյուտը կինոյում հինդիով կայացել է 2005 թվականին Պրադիպա Սարկարայի «Սիրո հրեշտակ» երաժշտական դրամայում (Սարատ Չանդրայի նույնանուն վեպի էկրանավորումն իդեալիստ Լալիտայի և էգոիստ Շեկհարի սիրո մասին[25]), որտեղ դերասանուհին կես տարի ընթացող լարված քասթինգից հետո ընտրվել է գլխավոր դերում[18][26]։ Լալիտայի դերի նրա կատարումը հիացմունքով է ընդունվել քննադատների[14], մասնավորապես, «Variety» ամսագրից Դերեկ Էլիի կողմից, որը Վիդյայի կերտած կերպարն անվանել է «ֆիլմի հոգին ու սիրտը»[27]։
Բոլիվուդի մրցանակների հանձնման «Filmfare Awards» ամենամյա արարողության ժամանակ «Հրեշտակը» ֆիլմը բերել է նրան մրցանակ «Լավագույն կանացի դեր» կատեգորիայում և «Լավագույն դերասանուհի» կոչման անվանակարգ[28]։ Հաջորդ տարի Վիդյան Սանջեմ Դատի հետ նկարահանվել է Ռաջկումար Հիրանիի «Մունա եղբայր 2» կատակերգությունում՝ կատարելով ռադիոհաղորդավարուհի Ջհանվիի՝ գլխավոր հերոսի սիրեցյալի դերը։ Նկարահանումներին պատրաստվելու ժամանակ նա դիմել է մի քանի ռադիոկայանների հաղորդավարների և հետևել է նրանց աշխատանքին[29]։ Նրա այս աշխատանքը քննադատների կողմից ստացել է դրական արձագանք[30], ինչպես նաև լսարանի կողմից, ինչը ֆիլմին բերել է մոտավորապես 1,18 միլիարդ ռուպի գումար[31]։
2007 թվականին Վիդյան ակտիվորեն աշխատել է՝ նկարահանվելով ամենաքիչը հինգ կինոժապավենում, որոնք առաջացրել են հեռուստադիտողի և կինոքննադատների նկատելի արձագանքը։ Մանի Ռաթնամի «Գուրու» դրամայում նա խաղացել է ցրված սկլերոզով տառապող կնոջ դեր։ Ֆիլմը, որում խաղացել են Միթհուն Չակրաբորտին, Աբհիշեկ Բաչչանը, Այշվարիա Ռայը և Մադհավան, հավաքել է մեծ գումար[32]։ Վիդյա Բալանի դերակատարման մասին քննադատներն արձագանքել են ինչպես «չնչին դերի վրա վատնված տաղանդ»[33][34]։
Նրա հաջորդ աշխատանքն է եղել վեց առանձին պատմություններից կազմված Նիհիլ Ադվանիի «Ողջույն, սեր» ռոմանտիկ կատակերգությունը, որտեղ դերասանուհին, որը կատարել է վնասվածքից հետո հիշողությունը կորցրած կին-հեռուստահաղորդավար Տեհզիբ Հուսեյնի դերը, զույգով խաղացել է Ջան Աբրահամի հետ։ Ֆիլմը ձախողվել է վարձույթում և արժանացել խիստ քննադատության[32], սակայն Վիդյայի խաղին նրանք դրական են արձագանքել, մասնավորապես, Rediff.com պորտալի քննադատ Սուկանյա Վերման գնահատել է «Վիդյայի կերպարանափոխումն ինքնավստահ կնոջից խոցելի և անօգնական էակի» որպես «աչքի ընկնող»[35]։
Վիդհու Վինոդա Չոպրայի «Էկլավիա։ Թագավորական պահակախումբ» թրիլլերը, որտեղ նա խաղացել է երկրորդական պլանի դեր, անհաջող է ստացվել, սակայն պոզիտիվ է ընդունվել քննադատների կողմից և 2008 թվականին առաջադրվել է Հնդկաստանի «Օսկար» անվանակարգի լավագույն օտարալեզու ֆիլմ[36]։ Միևնույն ժամանակ Սաջի Հանի «Բարև փոքրիկս» ֆիլմը, որտեղ Վիդյան խաղացել է միայնակ մոր դեր, հավաքել է բավական գումար[32], բայց «CNN-IBN» քննադատել է ինչպես ընդհանուր ֆիլմն, այնպես էլ Վիդյա Բալանին, նրա զգեստապահարանն ու դիմահարդարումը՝ անվանելով նրան ֆիլմի «հինգերորդ ահիլեսա»[37][38]։
Դերասանուհու հինգերորդ և վերջին ֆիլմն է եղել ռեժիսոր Պրիյադարշանի «Լաբիրինթոս» հոգեբանական թրիլլերը՝ 1993 թվականի «Կոտրված կողպեք» հինդի-ռեմեյկը։ Վիդյան խաղացել է անձնավորության երկատմամբ տառապող Ավանի Չատուրվեդի դերը, որի դերը բնօրինակ ֆիլմում կատարել է դերասանուհի և պարուհի Շոբանան[39]։ Ֆիլմն ունեցել է մեծ հաջողություն՝ վաստակելով շուրջ 830 միլիոն ռուպի (13 միլիոն դոլար)[32]։ Միևնույն ժամանակ քննադատները բացասական են արձագանքել ֆիլմին, չնայած դերասանուհու խաղին վերաբերվել են ավելի դրական գնահատելով այն «հաճելի»[40] և «հիասքանչ»[41]։
Անցում կայուն հաջողության (2009 թվականից)
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին Վիդյան Ռ. Բալակրիշնանի «Հայրիկ» ֆիլմում խաղացել է չամուսնացած կին գինեկոլոգի գլխավոր դերը, որն ապրում է պրոգերիայով հիվանդ դեռահաս որդու հետ։ Ֆիլմը, որում խաղացել են նաև Բաչչանայի հայրը և որդին (գործառել է հիվանդ դեռահաս Աուրոյի դերը, նրա որդին՝ Աուրոն), արժանացել է քննադատների դրական արձագանքին՝ վաստակելով ավելի քան 40 անվանակարգ և մրցանակ տարբեր ինստիտուտներում, Վիդյա Բալանին բերելով 7 մրցանակ լավագույն կանացի դերի համար[28] (չհաշված չխաղարկված անվանակարգերը) և դառնալով, քննադատների կարծիքով, կարևոր շրջադարձային կետ նրա կարիերայում[42]։ «Rediff.com» պորտալի գրախոս Սուկանյա Վերմանը, նախկինում արդեն արտահայտելով իր հավանությունը, Վիդյայի խաղը համեմատել է Դիմփլ Կապադիայի խաղի հետ և նշել, որ իր մարմնավորած զուսպ և հուզիչ կերպարը «իր շնորհով տպավորիչ է ամբողջականությամբ»[43]։ «The Times of India»-ի սյունակագիր Նիկհաթ Կազմին նաև ընդգծել է, որ ինքը «կարողացել է հազվագյուտ արժանապատվություն հաղորդել մոր բոլիվուդյան կերպարին»[44]։
Այս ֆիլմի հաջողությանը հաջորդել է «Սիրո համար ոչ մի պատճառ չկա» սև կատակերգությունը (2010, Աբհիշեկ Չաուբեյի ռեժիսորական դեբյուտը), որտեղ Վիդյայի հետ միասին խաղացել են Նասիրուդին Շահը, Արշադ Վարսին և Սալման Շահիդը։ Կրիշնա Վերմի այս ֆիլմում Վիդյայի կերպարը միաժամանակ արդարության փնտրող և «ճակատագրական կին» է, որը տղամարդկանց մանիպուլյացիայի է ենթարկում իր սեռական գրավչության միջոցով։ Դերասանուհին իր հերոսուհուն բնորոշել է որպես կինոյում կանանց ավանդական պատկերից լուրջ շեղում[45]։ Ֆիլմը, ինչպես նաև նրա կատարումը (որի համար նա հատուկ դասեր էր վերցնում տեղի ուտար-պրադեշի բարբառից[46]) ստացել են քննադատների աղմկոտ հավանությունը։ Դելիի հեռուստատեսության հաստիքային կինոքննադատ Անուպամա Չոպրան մեկնաբանել է․ «Վիդյա Բալանի այրող հայացքները կարող են այրել էկրանը, մինչդեռ նրա աչքերում ողբերգություն է թաքնված։ Նա ցույց է տվել, որ կարող է պատասխան տալ ցանկացածին «Բարբի» դրոշմապիտակով, որն այժմ հեղեղել է Բոլիվուդը, զգայականությունը ոչ մի կապ չունի փոքր երեխաների մայր լինելու հետ»[47]։ Այս ֆիլմում աշխատելու համար դերասանուհին առաջադրվել է Filmfare Awards-ի «հանդիսատեսի ընտրության գծով» լավագույն դերասանուհի տիտղոսին՝ շահելով նույն «քննադատների ընտրությամբ» մրցանակի համանման մրցանակը և զուգահեռաբար աշխատելով Screen հանդեսի լավագույն կին առաջատարի համար իր երկրորդ մրցանակը[48][49]։
2011 թվականի դերասանուհու ֆիլմագրությունն առանձնանում է մի քանի նշանակալի դերերով։ Նրանցից առաջինը վարձույթի հանված Ռաջկումար Գուպտայի «Ոչ ոք չի սպանել Ջեսիկային» կիսաինքնասենսագրական թրիլլերն է, որը հիմնված է պառլամենտի նախարարի որդի Մանու Շարմայի կողմից ռեստորանի մոդել և մատուցողուհի Ջեսիկա Լալի սպանության իրական դեպքի վրա, որտեղ Վիդյան կատարել է զոհի քրոջ՝ Սաբրինա Լալի դերը, որը կարևոր դեր է խաղացել գործը դատարան հասցնելու և դատավճիռը կայացնելու գործում նահանգի և երկրի կառավարությունում իր բազմաթիվ կապերի շնորհիվ։ Ռեժիսորի որոշմամբ, որը կարծում էր, որ «ներկայիս Սաբրինան տարբերվում է 10 տարի առաջվա Սաբրինայից, երբ ամեն ինչ սկսվել էր», Վիդյան չի հանդիպել իր կերպարի նախատիպին՝ ինքնուրույն մշակելով այն[50]։ Ֆիլմը ստացել է քննադատների խառը արձագանքներ, սակայն կարծիքներից շատերը համամիտ են եղել միմյանց հետ՝ առաջատար դերասանուհու կատարման խանդավառ գնահատման հարցում[51][52], այդ աշխատանքը Վիդյա Բալանին «Filmfare Award»-ի ևս մեկ անվանակարգ է բերել՝ կանանց լավագույն դերի համար[53]։ Ֆիլմի ընդհանուր հավաքները կազմել են շուրջ 490 միլիոն ռուփի (շուրջ 10,8 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2011 թվականի միջին փոխարժեքով), ինչը հատկապես նշվել է մամուլում՝ հաշվի առնելով կինոյում առաջատար դերի բացակայությունը[54]։
2011 թվականի մարտին նրա ստեղծագործությունը նշվել է Ավստրալիայում Bollywood and Beyond փառատոնի շրջանակներում իր ֆիլմերի հետահայաց ցուցադրությամբ[55]։
Վիդյա Բալանի հաջորդ նշանավոր աշխատանքը դարձել է Էկտա Կապուրի կենսագրության մեջ գլխավոր դերի կատարումը՝ «Կեղտոտ կինոն», որը հիմնված է դերասանուհի Սիլկ Սմիթի կյանքի և մահվան պատմության վրա[56], որը հայտնի է (կատարողի ձևակերպմամբ) իր «հանդուգնությամբ մինչև անամոթություն և սեքսուալություն առաջացնող»[57]։ Վիդյան այդ դերը բնութագրել է որպես իր կարիերայում ամենահամարձակ և հանդուգն դեր, հավելելով, որ դերը նրանից պահանջել է ինչպես հասնել բարոյական լուրջ պատրաստվածության, այնպես էլ ավելորդ 12 կիլոգրամ քաշ հավաքել[58]։ Ֆիլմն արժանացել է հիացական գնահատականների, այդ թվում՝ մարմնավորած կերպարի միահամուռ հիացմունքի, որը մի շարք քննադատների կողմից ճանաչվել է դերասանուհու լավագույն դեր[59][60][61]։ Դերը դերասանուհուն բերել է Ազգային կինոմրցանակ և Filmfare Award՝ կանանց լավագույն դերի համար[48]։
2015 թվականին նա կրկին նկարահանվել է Էմրան Հաշմիի հետ «Անավարտ սիրավեպ» ֆիլմում։ Մեկ տարի անց նա կատարել է Te3n ֆիլմի գլխավոր դերերից մեկը և դեբյուտ է կատարել մարատհալեզվական կինոյում՝ Ekk Albela կենսագրական ֆիլմում խաղալով Բալի Գիտանի դերը[62]։
2017 թվականի սկզբին թողարկվել է Begum Jaan ֆիլմը, որտեղ նա հայտնվել է հասարակաց տան տիրուհու դերում՝ վաստակելով քննադատների դրական գնահատականը։ Նույն թվականին կայացել է Tumhari Sulu-ի պրեմիերան, որտեղ նա հանդես է եկել որպես ռադիո-դիջեյ։ Ֆիլմը կոմերցիոն հաջողություն ունեցավ, ինչպես նաև նրան բերեց չորրորդ Filmfare Award-ը՝ կանանց լավագույն դերի համար[63]։
Անձնական կյանք և հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկական ԶԼՄ-ները բազմիցս ենթադրություններ են արել կինոնկարահանումների գծով իր գործընկերների հետ Վիդյա Բալանի ռոմանտիկ հարաբերությունների մասին, որոնք, սակայն, հերքվել են հենց դերասանուհու կողմից[64][65]։ Այնուամենայնիվ, 2009 թվականին Վիդյան հիշատակել է այն ժամանակ ավարտված կապի մասին այն մեկի հետ, որն իրեն թույլ է տվել մեկնաբանություններ անել իր քաշի մասին։ Վիդյան ասել է, «Եթե քեզ համար կարևոր ինչ-որ մեկը նվաստացնում է քեզ, դա կարող է կոտրել քեզ։ Նա, ում կարծիքը միշտ էլ կարևոր էր ինձ համար, սկսեց անընդհատ թերություններ գտնել իմ մեջ։ Ժամանակի ընթացքում անհրաժեշտ եղավ խզել այդ կապը»։ Թեև նա անուններ չի նշել, լրատվամիջոցները ենթադրել են, որ դա եղել է Շահիդ Կապուրը՝ «Երջանիկ աստղ» ֆիլմում Վիդյայի գործընկերը[66][67], սակայն նա նաև հերքել է նրանց կապը[68]։
2012 թվականի մայիսին Press Trust of India գործակալությանը հարցազրույց տալով՝ Վիդյա Բալանը հայտարարել է, որ հանդիպում է UTV Motion Pictures (Ուոլթ Դիսնեյ ընկերության հնդկական կինոարտադրության) պրոդյուսեր և ղեկավար Սիդհարտհ Ռոյ Կապուրի հետ[69]։ 2012 թվականի դեկտեմբերի 14-ին Վիդյան և Սիդհարթն ամուսնացել են Մումբայի Բանդրա արվարձանում[70]։
Վիդյան բացի դերասանական արվեստից, տիրապետում է կարնաթակի հնդկական ավանդույթի երաժիշտի հմտություններին, ինչպես նաև ուսումնասիրել է բհարաթանատյամի և կատհակի պարային ձևերը[71]։
Իր կրոնական հակումները Վիդյա Բալանն արտահայտել է հետևյալ կերպ. «Ես խորապես կրոնական անձնավորություն եմ, որն անընդհատ շփվում է աստծո հետ, բայց ես առանձնապես կրոնական չեմ՝ ավանդական «կազմակերպված» իմաստով»[11]։ Նա զբաղվում է բուսակերությամբ, և, ըստ PETA-յի 2011-2012 թվականների հարցումների, ճանաչվել է «Հնդկաստանի ամենակրքոտ բուսակերը»[72][73] չնայած նրան, որ նրա խնդիրները, մասնավորապես անկայուն քաշը, մամուլում ոչ պակաս լուսաբանում ստացան[74][75][76]։
Կինոյում նկարահանումներից բացի, Վիդյան հայտնի հասարակական գործիչ է, որը մարդասիրական արժեքներ քարոզող և բարեգործական կազմակերպությունների գործունեությանը մասնակցող է։ 2011 թվականի մարտին Վիդյա Բալանը քարոզել է մասնակցել Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից անցկացվող «Երկրի ժամ» միջոցառմանը[77]։ Նա նաև մասնակցեց Կալկաթայի CINI կազմակերպության (Child in Need Institute) արշավին` ընդդեմ մանկական սովի[78], իսկ 2012 թվականի սեպտեմբերին այցելել է Միրզապուր (Ուտար Պրադեշ նահանգ) գյուղ՝ մանկական կրթության առաջխաղացման և կանանց իրավունքների պաշտպանության համար պայքարի ակցիայի շրջանակներում[79]։ Կանանց իրավունքների համար պայքարում նրա մասնակցության համար Վիդյան 2012 թվականին Կոլկատի առևտրական պալատի կողմից պարգևատրվել է Պրաբհա Կհայտանի անվան (Prabha Khaitan Puraskar) մրցանակով, դառնալով այս մրցանակի ամենաերիտասարդ հաղթողը[80]։ Ավելի ուշ Վիդյա Բալանի վաստակը նույնպես նշվել է Հնդկաստանի կառավարության կողմից, որը նրան իր ներկայացուցչի լիազորություններն է տվել երկրում սանիտարական պայմանների բարելավման շարժման մեջ[81]։ Վերջապես, 2013 թվականի օգոստոսին, նա հանդես է եկել՝ որպես Հնդկաստանի անկախության օրվա առթիվ Նյու Յորքի ցերեկույթների «մարշալ»[82], և նույն թվականի սեպտեմբերին Թանափուրի Ուտար Պրադեշ գյուղում բացել է բարձր տեխնոլոգիաների կրթական հարթակ` գյուղի բնակչության ոչ արտոնյալ խավերի երեխաների համար[83]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1995 | ս | Մենք հինգով ենք | Hum Paanch | Ռադհիկա Մաթհուր |
2003 | ֆ | Bhalo Theko(բենգ.) | Անանդի | |
2005 | ֆ | Սիրո հրեշտակ | Parineeta | Լալիտա |
2006 | ֆ | Lage Raho Munna Bhai | ռադիոհաղորդավարուհի Ջհանվի | |
2006 | ֆ | Ողջույն, սեր | Salaam-e-Ishq | Թեհզիբ Հուսեյն |
2006 | ֆ | Eklavya: The Royal Guard | Ռադջո | |
2007 | ֆ | Գուրու | Guru | Մինու Դասգուպտա |
2007 | ֆ | Ողջույն, փոքրիկ | Heyy Babyy | Իշի Սահնիի երեխայի մայրը |
2007 | ֆ | Լաբիրինթոս | Bhool Bhulaiyaa | Ավնի |
2007 | ֆ | Երբ մի կյանքը քիչ է | Om Shanti Om | «Deewangi Deewangi» երգի մեջ ինքն իր դերում |
2008 | ֆ | Halla Bol | Սնեհա | |
2008 | ֆ | Երջանիկ աստղ / Հաջողության համբույր | Kismat Konnection | Պրիյա |
2009 | ֆ | Հայրիկ | Paa | Վիդյա |
2010 | ֆ | Սիրո համար պատճառներ չկան | Ishqiya | Կրիշնա Բերմա |
2011 | ֆ | Ոչ ոք չի սպանել Ջեսիկային | No One Killed Jessica | Սաբրինա Լալ |
2011 | ֆ | Ուրումի | Urumi | Մքոմ/ Բհումիի ուսուցչուհին |
2011 | ֆ | Շնորհակալություն քեզ | Thank You | Կիշանի ամուսինը |
2011 | ֆ | Dum Maaro Dum | տիկին Կամաթհ (կամեո) | |
2011 | ֆ | Կեղտոտ կինո | The Dirty Picture | Ռեմշա |
2012 | ֆ | Պատմություն | Kahaani | Վիդյա Բագաչի |
2012 | ֆ | Ուզում եմ Ֆերրարի | Ferrari Ki Sawaari | հրավիրված աստղ «Mala Jau De» երգում |
2013 | ֆ | Խոսում և ցույց է տալիս Բոմբեյը | Bombay Talkies | «Apna Bombay Talkies» երգի մեջ ինքն իր դերում |
2013 | ֆ | Խելագառը | Ghanchakkar | Նիտու Ատրե |
2013 | ֆ | Մի անգամ Մումբայում։ Պատմությունը կրկնվում է | Once Upon Ay Time In Mumbai Dobaara! | կամեո |
2013 | ֆ | Մահաբարհատա | Mahabharat | (կերպարի ձայնը և տեսքը) |
2014 | ֆ | Ընտանեկան կյանքի հակառակ կողմը | Shaadi Ke Side Effects | Տրիշա |
2014 | ֆ | Դետեկտիվ Բոբի | Bobby Jasoos | Բիլիկս «Բոբի» Ահմեդ |
2015 | ֆ | Անավարտ վեպ / Մեր կիսատ պատմությունը | Hamari Adhuri Kahaani | Վասուդհա Փրասադ |
2016 | ֆ | Երեքով | Te3n | Սարիտա Սակար |
2016 | ֆ | Ekk Albela | Գիտա Բալի | |
2016 | ֆ | Kahaani 2: Durga Rani Singh | Բիդյա Բագաչի/ Դուրգա Ռանի Սինգհ | |
2017 | ֆ | Begum Jaan | Բեգում Ջան | |
2017 | ֆ | Tumhari Sulu | Սուլոչանա/ Սուլու |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ և անվանակարգեր | |||||
---|---|---|---|---|---|
Տարեթիվ | Մրցանակ | Կատեգորիա | Ֆիլմ | Արդյունք | Հղում |
2006 | Filmfare Awards | Filmfare Award լավագույն կանանց դեբյուտային դերի համար | Սիրո հրեշտակ | Հաղթանակ | [84] |
Filmfare Award լավագույն կանացի դերի համար | Առաջադրված | ||||
Հնդկաստանի կինոյի միջազգային ակադեմիայի մրցանակ | Տարվա աստղային կանանց դեբյուտը | Հաղթանակ | [85] | ||
Լավագույն կանացի դեր | Առաջադրված | ||||
Zee Cine Awards | Լավագույն կանացի դեբյուտ | Հաղթանակ | [86] | ||
Լավագույն կանացի դեր | Առաջադրված | ||||
Producers Guild Film Awards | Լավագույն կանացի դեր | Առաջադրված | |||
Կանանց լավագույն դեբյուտային դեր | Հաղթանակ | ||||
2013 | Filmfare Awards | Filmfare Award լավագույն կանացի դերի համար | Պատմություն | Հաղթանակ | [87] |
Հնդկաստանի կինոյի միջազգային ակադեմիայի մրցանակ | Լավագույն կանացի դեր | Հաղթանակ | [88] | ||
People's Choice Awards India | Սիրված դերասանուհի | Առաջադրված | |||
Producers Guild Film Awards | Լավագույն կանացի դեր | Հաղթանակ | |||
Lions Gold Awards | Սիրված դերասանուհին քննադատների կարծիքով | Հաղթանակ | |||
BIG Star Entertainment Awards | Ամենահետաքրքիր դերասանուհին | Առաջադրված | |||
Ամենահետաքրքիր դերասանուհին թրիլլեր ժանրում | Առաջադրված | ||||
2017 | Filmfare Awards | Filmfare Award լավագույն կանացի դերի համար | Kahaani 2: Durga Rani Singh | Առաջադրված | [89] |
2018 | Filmfare Awards | Filmfare Award | Tumhari Sulu | Հաղթանակ | [63] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 This Is Real Age Of Vidya Balan And Not What Wikipedia Is Saying — 1994.
- ↑ 127 personalities selected for Padma Awards 2013 на сайте Newstrack India
- ↑ «Padma Awards Announced». Press Information Bureau, Ministry of Home Affairs. 2014 թ․ հունվարի 25. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Vidya Balan celebrates her 31st birthday». Hindustan Times. 2009 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Management team, Digicable». Digicable. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ 6,0 6,1 «There's something about Vidya». Hindustan Times. 2006 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Bansal, Robin (2012 թ․ սեպտեմբերի 22). «Over the years: Vidya Balan from geek to haute!». Hindustan Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Siddiqui, Rana (2007 թ․ փետրվարի 16). «`It's a dream come true'». The Hindu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Celeb diary: Vidya Balan». Mid Day. 2010 թ․ փետրվարի 4. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Davane, Mrugaya (2006 թ․ հունիսի 16). «Chembur will always be our home». Mid Day. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Sanghvi, Vir (2011 թ․ դեկտեմբերի 17). «Why Vidya Balan rules». Hindustan Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Madhuri is my inspiration in life: Vidya Balan». IBNLive. 2012 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Ganguly, Pritwish (2010 թ․ հոկտեմբերի 22). «I said no to Ekta: Vidya Balan». The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ 14,0 14,1 Rohera, Draupadi (2010 թ․ հունիսի 25). «It could have been George Clooney or a tree. I would have made love to the tree if I had to». The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ 15,0 15,1 Bamzai, Kaveree (2010 թ․ փետրվարի 4). «Return of the native». India Today. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Sociology was my major subject: Vidya». The Times of India. 2011 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Just how educated are our Bollywood heroines?». Rediff. 2012 թ․ հունվարի 18. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ 18,0 18,1 Kulkarni, Ronjita. «Meet the new girl in Saif's life». Rediff. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «The Vidya magic!». Sify. 2005 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «When Vidya Balan was kicked out». The Times of India. 2005 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
- ↑ Kalari Vikraman from Jail (ml) // :en:Vellinakshatram (magazine)|Vellinakshatram. — 2003.
- ↑ «Stand-out act four not-so-new newcomers have found critical acclaim in breakthrough roles this year. Now all they need is stardom». India Today. 2005 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Love for Bengal: A mystery in Vidya Balan's life». The Indian Express. 2011 թ․ հուլիսի 18. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «I feel I was Bengali in my last life: Vidya Balan». Hindustan Times. 2008 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
- ↑ Gupta, Pratim D. (2005 թ․ հունիսի 10). «Parineeta breathes Bengal among the tulips». The Telegraph. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Small people with big egos, not for me!». Bollywood Hungama. 2009 թ․ հունվարի 1. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Elley, Derek (2006 թ․ փետրվարի 7). «Parineeta: Film review». Variety. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ 28,0 28,1 «Vidya Balan: Awards & nominations». Bollywood Hungama. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Siddiqui, Rana (2006 թ․ սեպտեմբերի 1). «The grace of Munnabhai». The Hindu. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Masand, Rajeev. «Masand's verdict: Lage Raho Munnabhai». IBNLive. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Box office 2006». BoxOfficeIndia. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 9-ին.
- ↑ 32,0 32,1 32,2 32,3 «Box office 2007». BoxOfficeIndia. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Mohamed, Khalid (2007 թ․ հունվարի 12). «Guru: Good value for Mani». Hindustan Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Sen, Raja (2007 թ․ հունվարի 12). «Watch Guru for the actors». Rediff. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Verma, Sukanya (2007 թ․ հունվարի 26). «Salaam-e-Ishq: Stars shine in mediocre film». Rediff. Վերցված է 2007 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Dasgupta, Priyanka (2007 թ․ սեպտեմբերի 26). «Eklavya sent to Oscars». The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Masand, Rajeev. «Masand's verdict: Heyy Babyy». IBNLive. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Namrata Joshi Popcorny: Best of the worst(անգլ.) // Outlook. — 2008. — P. 66−68.
- ↑ «Who's who in Bhool Bhulaiyaa». Rediff. 2007 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Mohamed, Khalid (2007 թ․ հոկտեմբերի 12). «Review: Bhool Bhulaiya». Hindustan Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Adarsh, Taran. «Bhool Bhulaiyaa review». Bollywood Hungama. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Kazmi, Nikhat (2009 թ․ դեկտեմբերի 3). «Vidya Balan: Raring to go!». The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Verma, Sukanya (2009 թ․ դեկտեմբերի 4). «Watch Paa for Auro». Rediff. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Kazmi, Nikhat (2009 թ․ դեկտեմբերի 3). «Review: Paa». The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Vidya Balan in never seen before role in 'Ishqiya'». The Hindu. 2010 թ․ հունվարի 26. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Vidya Balan takes acting lessons from Naseer». Daily News and Analysis. 2008 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Chopra, Anupama (2010 թ․ հունվարի 29). «Review : Ishqiya». NDTV. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 9-ին.
- ↑ 48,0 48,1 «Vidya Balan — Awards». Bollywood Hungama. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «National Awards: Vidya Balan gets best actress for 'The Dirty Picture'». IBNLive. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Devi Dundoo, Sangeetha (2010 թ․ դեկտեմբերի 25). «Take Two». The Hindu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Kamath, Sudhish (2012 թ․ հունվարի 29). «The sledgehammer wants to be subtle». The Hindu. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Someshwar, Savera (2012 թ․ հունվարի 6). «Review: No One Killed Jessica could have been better». Rediff. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Nominations for 57th Idea Filmfare Awards 2011». Bollywood Hungama. 2011 թ․ հունվարի 11. Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Bollywood rediscovered mega hits in 2011». IBNLive. 2011 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Indian film festival in Australia to screen retrospective of Vidya Balan's films». Bollywood Hungama. 2011 թ․ մարտի 15. Վերցված է 2011 թ․ մարտի 13-ին.
- ↑ Kumar, Anuj (2011 թ․ հունվարի 9). «What an odd one!». The Hindu. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Silk is sexy, desirable, but not sleazy: Vidya». IBNLive. 2011 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «I gained 12 kilograms for The Dirty Picture: Vidya Balan». Hindustan Times. ANI. 2011 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Patcy, N; Dedhia, Sonil (2012 թ․ փետրվարի 28). «Vidya Balan: I didn't believe I could be so sexy». Rediff. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Iyer, Meena (2012 թ․ հունվարի 5). «What's left for Vidya Balan to do in 2012». The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Bhattacharya, Roshmila (2012 թ․ ապրիլի 12). «Vidya Balan rules BO with biggest grossing woman-centric films». Hindustan Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Alakananda Chatterjee (2016 թ․ հունիսի 7). «Constantly on the move». The Hindu (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ 63,0 63,1 «All winners of the 63rd Jio Filmfare Awards 2018». Filmfare (անգլերեն). 2018 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Poor Vidya pays price of link-ups with stars». India Today. 2010 թ․ մայիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Vidya happy she is not linked to Arshad». Hindustan Times. 2008 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Lalwani, Vickey (2009 թ․ նոյեմբերի 14). «Vidya opens up on Shahid». The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 11-ին. «If someone who matters to you takes you down, it can break you. That someone whose approval mattered to me started to constantly find faults with me. At that point of time, it was important to walk away from that relationship.»
- ↑ Mahadevan, Sneha (2011 թ․ սեպտեմբերի 25). «W(eig)ht so funny?!». Daily News and Analysis. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Shahid Kapoor, uncut». Hindustan Times. 2012 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «I am dating Siddharth Roy Kapoor: Vidya Balan». IBNLive. 2012 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Prashar, Chandni (2012 թ․ դեկտեմբերի 14). «Vidya Balan is now Mrs. Siddharth Roy Kapur». NDTV. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «The right man hasn't come along yet: Vidya Balan». Daily News and Analysis. 2007 թ․ ապրիլի 9. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Vyavahare, Renuka (2011 թ․ հունվարի 18). «Vidya's India's hottest vegetarian». The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ "Amitabh Bachchan, Vidya Balan named PETA’s hottest vegetarian celebrities, " The Indian Express, 3 January 2013.
- ↑ Baliga, Shashi (2012 թ․ մարտի 17). «It was liberating to be Silk». The Hindu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Vyavahare, Renuka (2012 թ․ մայիսի 31). «Why should women look like men: Vidya Balan». The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Fat, so? Vidya is living large & loving it». NDTV. 2012 թ․ հունիսի 5. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին.(չաշխատող հղում)
- ↑ Wadhwa, Akash (2011 թ․ մարտի 17). «Vidya Balan to promote Earth Hour». The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Chatterjee, Chandreyee (2012 թ․ մայիսի 29). «Canvas to canvass for nutrition cause». The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Udasi, Harshikaa (2012 թ․ սեպտեմբերի 9). «Doing her bit for society». The Hindu. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Vidya Balan bags another award, but not for a film!». Daily News and Analysis. 2012 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Chakravorty, Vinayak (2012 թ․ մայիսի 6). «Celebs with a cause: Vidya Balan is only the latest in a long line of Bollywood stars getting involved in philanthropy». Daily Mail. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Anna Hazare, Vidya Balan lead biggest India Day parade in United States». The Economic Times. 2013 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Vidya Balan launches tech-based learning system». Zee News. 2013 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «51st Filmfare Awards: Whom are you rooting for?». The Times of India. 2006 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Black rules at IIFA awards». Hindustan Times. 2006 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Zee Cine Awards 2006». Awardsandshows.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Filmfare Awards: All the action from the awards night». CNN-IBN. 2017 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Ranbir, Vidya bag best actor awards at IIFA». The Hindu. 2013 թ․ հուլիսի 7. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «62nd Jio Filmfare Awards 2017 Nominations». Filmfare. 2017 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Baliga, Shashi (2011 թ․ դեկտեմբերի 2). «Vidya gets dirty... and how!». The Hindu. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
- Roy, Priyanka (2011 թ․ դեկտեմբերի 3). «Bombaat!». The Telegraph. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
- Janardhan, Arun (2012 թ․ մարտի 2). «Why everybody loves Vidya». Hindustan Times. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
- Singh, Raghuvendra (2012 թ․ ապրիլի 23). «The Artist». Filmfare. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
- «Vidya Balan's Biography» (անգլերեն). koimoi.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիդյա Բալան» հոդվածին։ |
|
- Հունվարի 1 ծնունդներ
- 1979 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հնդկաստանում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Հնդիկ դերասանուհիներ
- 1978 ծնունդներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Մոդելներ այբբենական կարգով
- Հեռուստատեսային դերասանուհիներ
- Հնդիկ կինոդերասաններ
- Մումբայի համալսարանի շրջանավարտներ
- Հնդիկ մոդելներ